Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և տիկին Իլզե Պաեգլե-Մկրտչյանն այցելել են Աթենքի միջազգային ոսկերչական ցուցահանդես և ներկա եղել բացման արարողությանը։ Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
Նրանք մոտեցել և ծանոթացել են Հունաստանում գործող և ցուցահանդեսին մասնակցող հունահայ մի քանի ոսկերչական ընկերությունների (Orofasma, ID- International Diamond, Kevork, Punica Jewels, Karest Jewelry) ներկայացուցիչներին և նրանց տպավորիչ աշխատանքներին։
Վերջինները դեսպանին և նրա տիկնոջը ներկայացրել են իրենց աշխատանքի առանձնահատկությունները։
Աթենքի ոսկերչական ցուցահանդեսը բաց է փետրվարի 25-28-ը Մետրոպոլիտան Էքսպոյում։