Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը յուրացրել է ՄԻՊ ֆեյսբուքյան պաշտոնական էջը և չի վերադարձնում ՄԻՊ աշխատակազմին, Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«Արման Թաթոյանը յուրացրել է Ֆեյսբուքում առկա ՄԻՊ պաշտոնական էջը և էջի հասցեն անվանափոխել է իր անունով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որ այս պահի դրությամբ էջի նախկին կառավարողների կողմից գրասենյակին դեռևս չեն փոխանցվել էջի կառավարման թույլտվությունները, ուստի Պաշտպանի աշխատակազմը չի կարողանում թարմացումներ տեղադրել այդ էջում։
Ի դեպ, էջը ստեղծվել է 2016 թվականի հունիսին և զարգացվել է Պաշտպանի հաստատության հանրային ռեսուրսի կիրառմամբ։ Այն պատկանում է ՄԻՊ գրասենյակին, և առնվազն աշխատանքային էթիկետի տեսանկյունից՝ պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների հաջորդ պաշտպանին, ով արդեն ստանձնել է Պաշտպանի պարտականությունները։
Ինչպես երևում է կից լուսանկարից՝ Պաշտպանի պաշտոնական կայքում առկա ֆեյսբուքյան հղումը ունի հետևյալ
տեսքը, սակայն այս հղումը հասանելի չէ, քանի որ տվյալ էջի հասցեն փոխվել է, դարձել է https://www.facebook.com/TatoyanArman»,- գրել է նա։
Ի դեպ, Արման Թաթոյանը չի դիմավորել ՀՀ նորանշանակ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը միակ ՄԻՊ-ն է, որը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտը։