ԱԺ-ի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների 19 հոգանոց պատվիրակությունը Շիրակի մարզում աշխատանքային հանդիպումները սկսեց Գյումրու տնակային ամենամեծ թաղամասից՝ Ավտոկայանի Բանավանից։ Հայաստանի երկրորդ քաղաքում ավելի քան 2800 ընտանիք ապրում է տնակում։ Նրանցից մոտ 400-ը անօթևան է երկրաշարժի հետևանքով, մնացածը՝ սոցիալական տարբեր պատճառներով։
Էմզարիկ Կարապետյան («Ավտոկայանի Բանավան» տնակային թաղամասի բնակիչ) - Տնակում հինգ անձ, երկու անչափահաս, ամուսինս իրա ընտանիքով գնել են տնակը և երկրաշարժին տուն չեն կորցրել, դուրս են եկել և քանակով շատ դուրս են եկել։
Ընտանիքը տնակում է ավելի քան 30 տարի։ Բնակարան գնել, կառուցել չեն կարող։ Սոցիալապես ամնապահով վիճակում են, աշխատողը մեկն է՝ ոչ հիմնական, սոզոնային զբաղվածություն ունի։
Պետությունը բնակարանի ապահովման պարտավորություն ունի բացառապես այն ընտանիքների նկատմամբ, որոնք տուն են կորցրել և տնակներում են երկրաշարժի հետևանքով։
Արսեն Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - լուծումներ կան ջանքերը մեկտեղենք, որ այդ ամեն ինչը չձգվի։
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Օրինակ այս իրավիճակում տարբեր խմբի խնդիրներ, կան, որ բնակարանի տրամադրում, մեկը ասու էր սեփականաշմորհօ և իր ուժերով տուն այս բոլորը ետք է կառավարության գործընկերների հետ քննարկում ենք և փորձում ռոսուսներին համապատասխան լուծումներ։
Պատգամավորներն առայժմ իրականացնում են գույքագրում, ուսումնասիրություն, ավելի ուշ կներկայացնեն հնարավոր լուծումները։
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - խնդիր ունենք ազատելու տնակներից, վարչապետից հանձնարակաան, բնակարնները տվել են ակտեր չեն եղել, և պետությունն այլ ձեռագրով և այլն։
Աշխատանքային խումբը եղավ նաև Գյումրու վթարայիններում։ Ավելի քան 97 վթարային կառույց կա քաղաքում։
(Հայկ Կոնջորյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Այո կարող են լինել ծրագրեր, որ վթարայիններում մեր հայրանակիցներ, ժամկետներ չեմ կարող ասել, վստահ ասել, որ ականջալուր ենք։
Գյումրի այցի ժամանակ պատգամավորական խումբն այցելեց նաև Շիրակի պետական համալսարան: Մարզային այցերը պատգամավորական այս խմբի համար դեռ կշարունակվեն: Խոստանում են իրավիճակն արձանագրելուց զատ գործնական կոնկրետ լուծումներ առաջարկել՝ կարճ ժամանակում։