Հայաստանի և Ֆրանսիայի միջև
դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրը՝ փետրվարի 24-ին, Փարիզում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան տիկին Ֆրանս դը Հարթինգը Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։
Այդ մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Շքանշանը տիկին դը Հարթինգին հանձնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը Հայաստանի անունից երախտագիտություն է հայտնել տիկին դը Հարթինգին՝ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման հարցում կարևոր ներդրման համար՝ հիշեցնելով, որ վերջինիս պաշտոնավարման տարիները (1992-1996) համընկել են Հայաստանի ու Արցախի համար ամենածանր շրջաններից մեկի հետ։ Տիկին դը Հարթինգն իր շնորհակալական խոսքում ջերմությամբ վերհիշել է Հայաստանում իր աշխատանքի տարիները և ներկաների հետ կիսվել իր գործունեության ամենահետաքրքիր դրվագներով», - նշված է գրառման մեջ։