Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ փետրվարի 24-ին Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ գտնվող կամուրջներից մեկը (Pont de l'Archevêché) Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ լուսավորվել է Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների գույներով։
Այդ մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։