ԵՄ-ն Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին, ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին և ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին ներառել է սև ցուցակում: Այս մասին ասվում է ԵՄ Պաշտոնական ամսագրում, որում ուրբաթ լույս շաբաթ գիշեր հրապարակվել են համապատասխան կանոնակարգերը։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ընդգրկված են երկրի ղեկավարության 98 ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, ռուս պաշտոնյաներ, ինչպես նաև Բելառուսի սահմանային բազաներ և տարբեր ստորաբաժանումներ ղեկավարող բարձրաստիճան զինվորականներ։
«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ Խորհուրդը համարում է, որ ԱԱԽ անդամները, որոնք կողմ են եղել Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի երկու ինքնահռչակ հանրապետությունների անհապաղ ճանաչմանը, պետք է ավելացվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցուցակում, որոնց վրա կտարածվեն սահմանափակումներ։ Բացի այդ, այս ցուցակում պետք է ներառվեն այն անձինք, որոնք նպաստել են Բելառուսի կողմից ռուսական ռազմական ագրեսիային, ինչպես նաև Պետդումայի այն պատգամավորները, որոնք վավերացրել են ՌԴ-ի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, ՌԴ-ի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության միջև Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության համաձայնագիրը»,- նշվում է դրանում։
Դիմումին կցվել են ԵՄ-ի սև ցուցակում հայտնված բոլոր 98 անձանց ազգանունները, նրանց թիվն այսպիսով հասել է 670-ի: