Փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք: Թեստավորումների թիվը 256 է: Ստացիոնար բուժում է ստանում 56 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:
«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8971 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2866 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 32 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ ժամը 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից: