Վաշինգտոնն այս փուլում Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը շարունակելու պատճառներ չի տեսնում։ Այդ մասին Коммерсантъ թերթի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը։
Դիվանագետը հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան երեք հանդիպում են անցկացրել այդ երկխոսության շրջանակներում։
«Վերջին հանդիպումն արտակարգ էր՝ ուղղված այս սարսափելի իրավիճակը կանխելուն։ Մենք իրականում բավական կառուցողական բանավեճ ունեցանք: Բայց արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագիտության փոխարեն նախընտրեց պատերազմը»,- հավելել է Շերմանը։