Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Կիևը հրաժարվել է Ռուսաստանի հետ բանակցություններից, քանի որ պայմանները չեն բավարարել։
«Ուկրաինան հրաժարվել է բանակցություններից, որովհետև այն պայմանները, որոնք միջնորդների միջոցով մեզ էր փոխանցել ռուսական կողմը, մեզ չեն բավարարում։ Դա մեզ կապիտուլյացիայի ենթարկելու փորձ էր։ Մենք նրանց հասկացրել ենք, որ խաղաղության հնարավոր պայմանագիրը հնարավոր է Կիևի, այլ ոչ թե Մոսկվայի պայմաններով»,- Արեստովիչի խոսքը մեջբերում է Страна.ua պարբերականը:
Խորհրդականը հրաժարվել է մանրամասնել Մոսկվայի առաջարկած պայմանները: