Պատժամիջոցները ոչինչ չեն փոխի. Դոնբասի պաշտպանության գործողությունը կիրականացվի ամբողջ ծավալով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը՝ փոխանցում է ТАСС-ը:
Նա չի բացառել այն անձանց ունեցվածքի ազգայնացումը, որոնք գրանցում ունեն ԱՄՆ-ում, Եվրամիության և այլ «ոչ բարյացակամ երկրներում»:
«Արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների և ընկերությունների միջոցների կալանքներին պետք է համարժեք պատասխան տալ՝ կալանք կիրառել ՌԴ-ում օտարերկրյա միջոցների հանդեպ»,- ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանի նախկին նախագահի խոսքով՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են առիթ հանդիսանալ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունն ընդհատելու և դրանք սահմանած պետությունների հետ հարաբերությունները վերջնականապես վերանայելու համար: