Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել Դոնբասի պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի գործողություններին՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման հետ կապված իրավիճակի զարգացումը։
«Սադիր Ժապարովը, ընդգծելով Մինսկի պայմանավորվածությունների ձախողման հարցում Կիևի պատասխանատվությունը, աջակցություն է հայտնել Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ ռուսական կողմի վճռական գործողություններին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ: