Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամայել է դադարեցնել ռուսական բանակի գործողություններն Ուկրաինայում՝ սպասելով բանակցությունների, սակայն Կիևը հրաժարվել է դրանից: Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Երեկ կեսօրին Ուկրաինայի ղեկավարության հետ սպասվող բանակցությունների կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է դադարեցնել ռուսական զորքերի հիմնական ուժերի առաջխաղացումը։ Մարտական գործողությունները մի շարք վայրերում շարունակվել են, բախումներ են եղել ազգայնականների և բանդերականների խմբերի հետ, որոնք օգտագործել են մարդատար ավտոմեքենաներ»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցություններից, և այսօր ցերեկը վերսկսվել է ռուսական հիմնական ուժերի տեղաշարժը՝ գործողության անցկացման ծրագրին համապատասխան: