Սկսվել է SWIFT միջազգային միջբանկային համակարգից Ռուսաստանի անջատման նախապատրաստումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան:
«Աշխատել է ուկրաինական ամբողջ դիվանագիտությունը՝ սկսած Ուկրաինայի նախագահից մինչև դեսպանատան կցորդը»,- գրել է Կուլեբան։
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև սփյուռքի ներկայացուցիչներին: Նրա խոսքով՝ ուկրաինացի դիվանագետներն այդ հաղթանակը նվիրում են Ուկրաինայի բոլոր պաշտպաններին։