Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ ТАСС-ի թղթակցին հայտնել է հանրապետության ԱԳՆ աղբյուրը:
Նշվում է, որ քննարկվել են վերջին իրադարձություններն Ուկրաինայում:
«Նախարար Չավուշօղլուն ընդգծել է, որ ռազմական լարվածության հետագա սրումը ոչ ոքի չի օգնի: Նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել են Թուրքիայի ԱԳՆ-ում:
Չավուշօղլուն նաև հաստատել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ բանակցություններ անցկացնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն: