Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան ուղերձի ժամանակ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։
Ուղերձը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում։
«Իլհամ Ալիևը և նախագահ Էրդողանը առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ։ Դա կարելի է միայն ողջունել»,- ասել է Զելենսկին։