ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր այցելել են Շիրակի մարզ։
Պատգամավորներն այցի մեկնարկին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ հանդիպմանը քննարկել են մարզին վերաբերող առաջնահերթ խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։
Պատգամավորներն այնուհետև Նազելի Բաղդասարյանի և փոխքաղաքապետներ Դավիթ Առուշանյանի և Արթուր Պապիկյանի ուղեկցությամբ այցելել են Գյումրու Տիգրան Մեծ 5 և Անտառավան 26 վթարային շենքեր, հանդիպել բնակիչների հետ, նրանց հետ քննարկել խնդրի լուծման հնարավոր տարբերակները։