ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից հայտնում են՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պայմանավորվածության արդյունքում Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների ուղերթները, սկսած սույն թվականի փետրվարի 28-ից, կկազմակերպվեն երկուշաբթի, հինգշաբթի, շաբաթ օրերին՝ առավոտյան ժամը 5:00-ին:
Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով:
Շտաբից հորդորում են տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես: