Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ կապված՝ գրում է Aliq.ge-ն:
«Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներին, քանի որ դա միայն ավելի կվնասի մեր երկրին ու մեր քաղաքացիներին։ Ուստի, որպես երկրի ժողովրդի համար պատասխանատու կառավարության ղեկավար, առաջնորդվելու եմ միայն երկրի ազգային շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ կառավարության ղեկավարի՝ պատժամիջոցները կվնասեն Վրաստանի շահերին։