Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել «օղակներ» վարժությունում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Առանձին գործիքներից լավագույն եռյակում ընդգրկված մարզիկները կմասնակցեն աշնանը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես է գալիս որպես մրցավար, Հայաստանի թիմին ուղեկցում է մարզիչ Հայկ Նազարյանը: Աշխարհի գավաթի խաղարկության հաջորդ երկու փուլերը տեղի կունենան, համապատասխանաբար, Դոհայում և Կահիրեում: Երկրորդ մրցմանը թիմին կմիանա նաև Հարություն Մերդինյանը:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի փետրվարի 28-ից մարտի 6-ը, իսկ Գերմանիայի մրցաշարը կավարտվի փետրվարի 27-ին: