Կիևում վաղ առավոտյան մի քանի պայթյուն է լսվել՝ հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Կիևի տարբեր հատվածներում պայթյուններ են լսվել ժամը 04:22-ին (Երևանի ժամանակով 06:22-ին): Մասնավորապես, դրանք լսվել են Ուկրաինայի մայրաքաղաքի Պեչերսկի և Գոլոսեևսկի շրջաններում, Պոզնյակիում։ Կիևի Տրոյեշչինա շրջանում, ըստ գործակալության, վեց պայթյուն է տեղի ունեցել։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ հայտնել է, որ հրդեհ է բռնկվել Կիևի հարավում գտնվող բարձրահարկ շենքում՝ անհայտ օբյեկտի ընկնելու հետևանքով։