Ուկրաինայում, կապված հայտարարված ռազմական դրության հետ, ժամանակավորապես սահմանափակվել է 18-60 տարեկան տղամարդկանց ելքը երկրից: Այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը:
«Կապված Ուկրաինայում սահմանված ռազմական դրության հետ՝ ժամանակավորապես սահմանափակված է Ուկրաինայից որոշակի կատեգորիայի մարդկանց ելքը: Խոսքը, մասնավորապես, Ուկրաինայի՝ արական սեռի 18-60 տարեկան քաղաքացիների մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է երկրի նախագահի հրամանագիրը՝ Ուկրաինայի ողջ տարածքում հայտարարել է ռազմական դրություն:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել երկրում: