Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ - 2022» միջազգային երգի մրցույթին։ Այս մասին տեղեկություն է տարածել «Եվրատեսիլի» պաշտոնական կայքը։
Որոշման պատճառը Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողությունն է։
«Ռուսաստանը ոչ մի համարով չի կարողանա հանդես գալ «Եվրատեսիլին»: Որոշումն ընդունվել է «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար մարմնի առաջարկությամբ՝ EBU-ի միջոցառման կանոնների և արժեքների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Եվրատեսիլ 2022»–ն անցկացվելու է Իտալիայի Թուրին քաղաքում։