Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չեղարկել է Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստը։ Ավելի վաղ օրենսդիր մարմնին նման առաջարկ էր արել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ գրում է Aliq.ge-ն։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ մեծամասնության խմբակցության 82 պատգամավորից ոչ մեկը նիստին չի մասնակցի։
Ըստ խորհրդարանի նախագահի՝ արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության պահանջը ոչ թե Ուկրաինային աջակցելն է, այլ «ուկրաինական հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելը»։
Արտահերթ նիստը պետք է տեղի ունենար այսօր, որին հրավիրված էր նաև երկրի վարչապետը։