Ոչ մի եվրոպական երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ը, չի ցանկանում թույլ տալ ուղղակի ռազմական բախում Ռուսաստանի հետ, քանի որ Ռուսաստանը միջուկային տերություն է։ Այդ մասին RTL ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին՝ հավելելով՝ «մեր նպատակն է հասնել զինադադարի»։
Նախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանը միջուկային տերություն է, և ՆԱՏՕ-ն էլ ունի նմանատիպ զինատեսակներ։ Իսկ միջուկային զենքը զսպող միջոց է, այն չպետք է օգտագործվի»,- հաղորդում է ТАСС-ը:
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի համար առաջնահերթությունը դաշինքի անդամների անվտանգության ապահովումն է հատկապես արևելյան թևում: Իսկ «Ուկրաինան դաշինքի մաս չէ»՝ չնայած Ֆրանսիայից ռազմական աջակցություն է ստացել: