Ուկրաինայի առողջապահության նախարարությունը տվյալներ է հայտնել այսօր տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի և վիրավորների մասին։
Ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության՝ ռազմական գործողություններում զոհվել է 57 մարդ։
Վիրավորների թիվը կազմում է 169։ Թե քանիսն են զինվորական՝ մանրամասներ չեն հաղորդվում։