Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել երկխոսություն սկսել և հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Այդ մասին լրագրողներին ասել է «Թալիբանի»՝ կառավարությանն առընթեր արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին՝ գրում է ednews-ը։
Նրա խոսքով՝ թալիբները հավատարիմ են չեզոք դիրքորոշմանն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հարցում։
««Թալիբանի» վարչակազմն ուշադիր հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և անհանգստացած է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով»,- ասել է մամուլի քարտուղարը: Նա նաև կոչ է արել կողմերին՝ ապահովել աֆղանստանցի ուսանողների և միգրանտների անվտանգությունն Ուկրաինայում։
Բալխիի խոսքվ՝ երկու կողմն էլ պետք է հետքայլ անեն առճակատման հարցում։