Փետրվարի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7482 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 14 603 մարդ, մահացել է 32 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 591 936, այստեղից ապաքինվել է 1 462 572 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16054 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 35 583 թեստավորում, այդ թվում 21 538-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 045-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 21.03% է, վերջին 14 օրվանը՝ 28.49%, վերջին 7 օրվանը՝ 25.38%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 811 285 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2532 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5020 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 599 անձ: