Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ` Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մենք նոր կոշտ պատժամիջոցներ ենք սահմանել, դրանք վերաբերում են 58 ֆիզիկական և իրավաբանական անձի, այդ թվում` ռուսական էլիտայի ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների»,- նշել է Թրյուդոն։ Նրա խոսքով՝ պատժամիջոցներ են սահմանվել նաև ռուսական մի շարք խոշոր բանկերի նկատմամբ։
«Բացի դրանից՝ մենք անհապաղ չեղարկում ենք Ռուսաստան արտահանման բոլոր գործող թույլտվությունները»,- նշել է Կանադայի վարչապետը՝ հավելելով, որ պատժամիջոցները լուրջ ազդեցություն կթողնեն Ռուսաստանի վրա։