ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի՝ փետրվարի 21-ի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արազ Պապիկյանը, տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի վերահսկողության բաժնի պետ Վարդան Մանուչարյանը և նույն վարչության փորձագետ Արմեն Հովակիմյանը, Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի գլխավորությամբ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման վիճակն ուսումնասիրելու նպատակով այց են կատարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»։
Այցի ընթացքում մարզահամերգային համալիրի ղեկավար կազմին և սպասարկող անձնակազմին տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել է համապատասխան խորհրդատվություն՝ հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Տեսչական մարմինը՝ ի դեմս ղեկավար Գեղամ Շախբազյանի, պատրաստակամություն է հայտնել անցկացվելիք մեծամասշտաբ միջոցառումներին ընդառաջ՝ շարունակել համագործակցությունը մարզահամերգային համալիրի ղեկավար կազմի հետ։