Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են սերտորեն համագործակցել Եվրոպա գազի մատակարարումները համակարգելու համար։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը, փոխանցում է ТАСС-ը:
«Այժմ Եվրոպայում աշխատանքներ են արվում տարբեր երկրների միջև փոխկապակցման համակարգ ստեղծելու ուղղությամբ, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքով գազի մատակարարմանը՝ լինի ռուսական, ադրբեջանական, թե որևէ այլ երկրի գազ»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում կարող է ձևավորվել Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա համագործակցության եռակողմ ձևաչափ: