ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշման մասին։
Նա հայտնել է, որ Դոնբասի ազգային հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ «Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի ծրագրերի մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։