Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում արած գրառմամբ հայտնել է, որ կրկին վարակվել է կորոնավիրուսով:
Նա նշել է, որ Ղազախստան կատարած այցի ընթացքում COVID-19-ի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել: Նրա խոսքով՝ Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեյբերդի հետ Ռազմավարական պալանավորման խմբի ժողովին մասնակցել է տեսակապի միջոցով՝ ելնելով ապահովության նկատառումներից:
Չավուշօղլուն հայտնել է, որ գործընկերոջն է փոխանցել Թուրքիայի և Թյուրքական պետությունների կազմակերպության աջակցությունը և համերաշխությունը Ղազախստանին: