Ավարտվեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը։ Ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը։
«Ունեցանք շատ կարևոր քննարկում Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ, բնականաբար ԼՂ հակամարտության կոնտեքստում»,- ասաց Եղոյանը։
Նրա խոսքով՝ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարի՝ Բրյուսելում։
«Մինչ այդ կշարունակենք աշխատանքը այլ ձևաչափերում»,- հայտնեց նա։