Ուկրաինայի ապառազմականացման ռուսական գործողության ժամկետները կորոշի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Դա կախված կլինի գործողության արդյունավետությունից և դրա նպատակահարմարությունից: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ապառազմականացումը, որը Ռուսաստանի ռազմական գործողության նպատակներից մեկն է, նշանակում է երկրի ռազմական ներուժի չեզոքացում: