ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը երեկ ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին ասված է ՏԿԵՆ-ի Ֆեյսբուքի էջում:
«Լազար Կոմյանեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել կազմակերպության կարևորությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածների ոլորտում՝ 2022-ը համարելով կարևոր տարի դրված նպատակներին հասնելու համար:
Հակոբ Վարդանյանը, շնորհավորելով Լազար Կոմյանեսկուին բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հետագա հաջողություններ և արդյունավետ աշխատանք ի նպաստ կազմակերպության և անդամ երկրների:
Նախարարի տեղակալը խոսել է նաև էներգետիկ ոլորտում հարևան երկրների՝ Վրաստանի և Իրանի հետ արդյունավետ համագործակցության մասին․ նախատեսվում է մոտակա տարիներին խորապես զարգացնել համագործակցությունը և մի քանի անգամ ավելացնել ծավալները:
Որպես ՍԾՏՀ էներգետիկայի աշխատանքային խմբի երկիր՝ Հայաստանը փորձում է խթանել անդամ պետությունների միջև համագործակցությունը ՍԾՏՀ-ի դրույթների իրականացման համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ոլորտային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- նշված է գրառման մեջ։