Ռուսական զորամիավորումների առջև դրված այսօրվա բոլոր խնդիրները հաջողությամբ կատարված են։ Այդ մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել են ուկրաինական երկու Су-27, երկու Су-24, մեկ ուղղաթիռ և չորս հարվածային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։ Ապահովվել է ռուսական զորքերի ելքը Խերսոն, ապաշրջափակվել է Հյուսիսային Ղրիմի ջրանցքը, վերականգնվել է Ղրիմ ջրամատակարարումը։ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի զորամիավորումները ճեղքել են ուկրաինական զորքերի լավ կազմակերպված պաշտպանությունը և առաջ շարժվել 6-8 կմ՝ ռուսական հրետանու և ավիացիայի կրակային աջակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: