Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների և առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ շարունակում է աշխատանքային շրջայցերը համայնքային բուժհաստատություններ:
Հերթական այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը ծանոթացել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կարմիր բլուր», «Նուբարաշեն», «Սարի թաղ» և «Նորագավիթ» պոլիկլինիկաների շենքային պայմաններին և ծառայություններին, լսել քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները:
Գևորգ Սիմոնյանը նշել է, որ որպես առաջնային բուժական օղակի կառույցներ, ամեն ինչ արվելու է՝ պոլիկլինիկաներում սպասարկման որակի ու մատուցվող ծառայությունների բարձրացման, ինչպես նաև բժշկական նոր սարքավորումների շարունակական համալրման ուղղությամբ: Տեղերում տրվել են հանձնարարականներ:
Հարկ է նշել, որ միջինացված տվյալներով՝ օրական կտրվածքով համայնքային պոլիկլինիկաներ է այցելում 7000-8000 քաղաքացի: