Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ շուտով կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման մասին:
Բորելը և Ֆոն դեր Լայենը հայտարարությամբ դատապարտել են Ռուսաստանի գործողությունները՝ աջակցություն հայտնելով Ուկրաինային:
Նշվում է, որ այսօր ԵՄ ղեկավարների նիստ կանցկացվի: Բորելը և Ֆոն դեր Լայենը կներկայացնեն պատժամիջոցների փաթեթը, որը վերջնական տեսքի կբերվի Եվրոպական հանձնաժողովի և գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Նշվում է, որ Եվրոպական խորհուրդը դրանք կընդունի սեղմ ժամկետում։