Դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին անհայտ անձինք կոտրել էին Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու դուռը, հետո նաև հանգանակության արկղը և գողացել փող: Սա այն դեպքն է, երբ վնասի չափն էական չէ:
Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում` օպերատիվ-հետախուզական: Օրեր առաջ Նաիրիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որ գողությունը կատարել են Եղվարդ քաղաքի երկու երիտասարդ բնակիչներ: Փետրվարի 18-ի երեկոյան նրանցից մեկը ներկայացել է Նաիրիի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական բացատրություն: Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք կացինը:
Վնասի չափը և դեպքի հանգամանքները պարզվում են: