Գերագույն ռադան ռազմական դրություն է հայտարարել Ուկրաինայի ամբողջ տարածքում։ Այս որոշման օգտին քվեարկել է 300 պատգամավոր։ Ավելի վաղ ռազմական դրություն մտցնելու մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինան նաև փակել է երկրի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար: