Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի ուժեր չկան, և այնտեղ դրանց տեղակայման հետ կապված ծրագրեր ևս չկան: Այդ մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով դաշինքի մշտական ներկայացուցիչների նիստի արդյունքները:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային, սակայն անվտանգության ամուր երաշխիքներ ենք տրամադրում միայն ՆԱՏՕ-ի անդամներին»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքն արդեն ակտիվացրել է նախապես մշակված պաշտպանական ծրագիրը, որը հեշտացնում է զորքերի, այդ թվում՝ արագ արձագանքման ուժերի տեղաշարժը։
«Մենք պատրաստվել ենք, ուժեղացրել ենք մեր ներկայությունն արևելքում՝ թե՛ օդում, թե՛ ծովում։ Մեր գործողությունները պաշտպանական բնույթ են կրում։ Մենք ցանկանում ենք խուսափել հակամարտությունից»,- հայտնել է նա։