ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է, որ փետրվարի 25-ին դաշնակից երկրների ղեկավարները վիրտուալ գագաթնաժողով կանցկացնեն Ուկրաինայի շուրջ իրադրության և դաշինքի հետագա քայլերի վերաբերյալ:
«Որոշել եմ դաշնակիցների վիրտուալ գագաթնաժողով կազմակերպել, որպեսզի քննարկենք հետագա քայլերը»,- ասել է նա:
Ստոլտենբերգը պարզաբանել է, որ գագաթնաժողովում քննարկվելու են «նոր իրականության պայմաններում դաշնակիցների պաշտպանության միջոցառումները»: