Հայաստանը և Ֆրանսիան այսօր տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը: Այդ մասին Twitter-ում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«30 տարի առաջ Հայաստանը և Ֆրանսիան հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ՝ այդպիսով նշանավորելով դարավոր բարեկամության վրա հիմնված և մի շարք ոլորտներում գերազանց փոխգործակցությամբ ամրապնդված մեր միջպետական հարաբերությունների սկիզբը»,- նշված է գրառման մեջ: