«Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ ավիաընկերության չվերթերը Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ ընթանում են չվացուցակից գրեթե 1 ժամ շեղումով։
«Ռազմական գործողությունների հետևանքով ՌԴ օդային տարածքները մասնակի փակ են, ինչը պատճառ է դարձել 930 չվերթն այլ՝ ավելի երկար երթուղով իրականացնելու համար։
Այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ իրականացվող 930 չվերթը չպլանավորված վայրէջք է կատարել Սամարա քաղաքի օդանավակայանում ռուսական ավիակարգավարների հրահանգով։
Համապատասխան թույլտվությունը ստանալուց հետո 930 չվերթը շարունակելու է չվերթը դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան»,- ասված է ավիաընկերության Ֆեյսբուքի գրառման մեջ: