Ուկրաինայի շուրջ ճգնաժամը պայմանավորված է ՆԱՏՕ-ի սադրանքներով, Թեհրանն անհրաժեշտ է համարում դադարեցնել կրակը և խնդրի քաղաքական լուծում փնտրել: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Ուկրաինական ճգնաժամի արմատը ՆԱՏՕ-ի սադրանքներն են։ Մենք չենք կարծում, որ ռազմական գործողությունները խնդրի լուծում են։ Անհրաժեշտ է դադարեցնել կրակը և կենտրոնանալ քաղաքական ու ժողովրդավարական լուծման որոնման վրա»,- գրել է նա։