Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան հարձակման է ենթարկվել հյուսիսից, հարավից, արևելքից, երկնքից, և Ուկրաինայի զինված ուժերը ծանր մարտեր են մղում:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի իշխանությունները մեկ ժամ պարբերականությամբ կդիմեն ժողովրդին՝ տեղեկացնելու երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ: