Ամբողջ օրվա ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ՝ ուշադրություն կենտրոնում պահելով տեղի հայության հետ կապված հարցերը:
Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան:
«Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ):
Կան ինտերնետ կապի և ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:
Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:
Ուկրաինայում ՀՀ դեսպանություն
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
+380487039176
+380487039178
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
(+7 863 207 67 51):
Մեր հայրենակիցները կարող են կապ հաստատել նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ՝ +37410 589155»,- հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: