Ռուսաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել Ուկրաինայի հետ ստեղծված իրավիճակը և չունի Չինաստանի ռազմական աջակցության կարիքը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը՝ պատասխանելով այն հարցին, թե Պեկինն արդյոք ռազմական աջակցությո՞ւն է ցուցաբերում Մոսկվային։
Նա նշել է, որ խնդրի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ իշխանությունների հայացքներից։ «Մենք չենք վարվի այնպես, ինչպես գործում է ԱՄՆ-ը՝ մեծ քանակությամբ սպառազինություն մատակարարելով Ուկրաինային»,- հավելել է նա:
Չունինի խոսքով՝ Պեկինն ու Մոսկվան իրավահավասար հիմունքներով զարգացնում են համապարփակ ռազմավարական գործընկերությունը։