Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ Էրդողանը շեշտել է, որ միշտ մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային խնդիրների հարցով ՌԴ նախագահի հետ սերտ երկխոսությանը:
Էրդողանը նշել է, սակայն, որ Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»: Նա կոչ է արել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ ընդգծելով, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»:
Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմը ամենակարճ ժամանակահատվածում սպասում է Պուտինի այցին:
Էրդողանի վարչակազմը հայտնել է, որ Ռուսաստանի հատուկ գործողությունը դիտարկում է որպես «ռազմական միջամտություն»։