Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում նշել են նաև Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները շարքից հանելու մասին։
«Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ռազմական ավիացիան բարձր ճշգրտության զենքերով հանվում են շարքից։ Ռուսական ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից փոխանցել են, որ ռուսական ուժերն առաջ են շարժվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի տարածքից: